Ինչո՞ւ Աստված Իսրայելին ընտրեց որպես Իր ժողովուրդ:

Հարց Ինչո՞ւ Աստված Իսրայելին ընտրեց որպես Իր ժողովուրդ: Պատասխան Իսրայելի ժողովրդի մասին կարդում ենք Բ Օրինաց 7․7-9 հատվածում․ «Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք, այլ Տերը ձեզ սիրելու համար և հայրերին արած երդումը պահելու համար, Տերը հզոր ձեռքով…

Հարց

Ինչո՞ւ Աստված Իսրայելին ընտրեց որպես Իր ժողովուրդ:

Պատասխան

Իսրայելի ժողովրդի մասին կարդում ենք Բ Օրինաց 7․7-9 հատվածում․ «Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք, այլ Տերը ձեզ սիրելու համար և հայրերին արած երդումը պահելու համար, Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։ Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ Իրեն սիրողների և Իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում»։

Աստված ընտրեց Իսրայելին, որպեսզի նրանք Իր ժողովուրդը լինեն, որի մեջ ծնվելու էր Հիսուս Քրիստոսը՝ մեզ մեղքից ու մահից փրկողը (Հովհաննես 3․16)։ Ադամի ու Եվայի մեղսագործությունից հետո Աստված նախ խոստացավ, որ կուղարկի Մեսիային (Ծննդոց 3), իսկ հետո նաև հաստատեց, որ Մեսիան գալու էր Աբրահամի, Իսահակի ու Հակոբի սերնդից (Ծննդոց 12․1-3)։ Հիսուս Քրիստոսն այն առաջնային պատճառն էր, որի հիման վրա Աստված որոշեց, որ Իսրայելը պետք է Իր ժողովուրդը լինի։ Աստված կարիք չուներ ընտրված ժողովուրդ ունենալու, սակայն այդ պատճառով որոշեց այս կերպ ընտրություն կատարել։ Տեր Հիսուս պետք է որևէ ազգի մեջ ծնվեր, և Աստված որոշեց, որ այդ ազգը պետք է լինի Իսրայելը։

Այնուամենայնիվ, Աստծո կողմից Իսրայելին ընտրելը միայն Մեսիայի ծնվելու պատճառով չէր։ Աստված նաև նպատակ ուներ, որ նրանք պետք է գնային ու մարդկանց սովորեցներին Իր մասին։ Իսրայելը պետք է քահանաների, մարգարեների և աշխարհի տարբեր ծայրերը հասնող միսիոներների ազգ լիներ։ Աստծո մտարդությունն Իսրայելի համար մի առանձնահատուկ ժողովուրդ լինելն էր՝ մի ազգ, որը մյուսների ուշադրությունն ուղղում է դեպի Աստված և դեպի փրկագնող Մեսիան ու Փրկիչը։ Իսրայելը հիմնականում ձախողել է այդ առաքելությունը։ Սակայն Աստծո հիմնական նպատակը Իսրայելի համար, որը աշխարհին Մեսիա պարգևելն էր, կատարելապես իրագործվեց Հիսուս Քրիստոսի անձի մեջ։

[English]



[Վերադառնալ հայերեն գլխավոր էջին]

Ինչո՞ւ Աստված Իսրայելին ընտրեց որպես Իր ժողովուրդ:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.